Թբիլիսիի քաղաքապետարանը թարմացնում է հանրային տրանսպորտի ավտոպարկը: Այսօր քաղաքի կառավարման նիստի ընթացքում քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ արդեն փետրվարի 22-ից Թբիլիսիում կլինեն լրացուցիչ 180 նոր միկրոավտոբուսները:
«Դեղին երթուղային տաքսիները փոխարինվում են նոր միկրոավտոբուսներով, ծրագրի սկիզբը դրված է»,- ասել է քաղաքապետը:
Հունվարի 27-ին Կալաձեն հայտարարել էր, որ քաղաքապետարանը ձեռք կբերի նաև լրացուցիչ 180 8 մետրանոց ավտոբուս: