Վրաստանի Օկուպացված տարածքների, աշխատանքի, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարար Էկատերինե Տիկարաձեն հանդիպել է Եվրամիության դեսպան Կարլ Հարցելին, քննարկել պատաստանյութի հետ կապված հարցեր:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև COVID-19 արագ արձագանքման նախագծի շրջանակներում իրականացված և ծրագրված միջոցառումները:
Դեսպան Հարցելը հույս է հայտնել, որ Վրաստանում պատվաստման հետ կապված բոլոր գործընթացները հաջողությամբ կիրականացվեն:
«Քննարկել ենք այս գործընթացում ԵՄ-ի ներգրավվածությունը: Վրաստանին փոխանցել ենք հատուկ բժշկական տեխնիկա, որպեսզի գործընթացն անվտանգ կերպով իրականացվի»,- հայտարարել է դեսպանը:
Հիշեցնենք, որ բացի Pfizer ընկերության պատվաստանյութից, Վրաստանը կստանա նաև Astrazeneca-ի պատվաստանյութից՝ 150 000 դոզա: «Կովաքս» հարթակում արդեն հաստատել են, որ պատվաստանյութը Վրաստան կհասնի մարտի առաջին կեսին:
Եվրամիությունը, պանդեմիայի սկզբից, Վրաստանին միայն նախորդ տարվա ընթացքում աջակցել է 183 մլն եվրոյի չափով՝ դրամաշնորհների տեսքով: Նաև, 150 մլն եվրոյի չափով միկրոֆինանսական օգնություն է ցուցաբերել: