Վրաստան է այցելել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն: Նա այցից առաջ թվիթերում գրել է, որ կրկին կհաստատի ԵԱՀԿ-ի կայուն աջակցությունը՝ հակամարտությունների լուծման և ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ: Լինդեն նշում է, որ երկու ոլորտում էլ որոշիչ դեր ունեն կանայք ու քաղաքացիական հանրությունը:
ԵԱՀԿ նախագահը կհանդիպի Վրաստանի նախագահին, վարչապետին, արտաքին գործերի նախարարին, հաշտեման և քաղաքացիական ինտեգրման հարցերով պետնախարարին, խորհրդարանի անդամներին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Լինդեն կայցելի նաև շփման գծի մոտ գտնվող Խուրվալեթի գյուղ:
Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ռուս-վրացական հակամարտության լուծման գործընթացում ակտիվորեն ներգրավվելը Անն Լինդեի առաջնահերթ ուղղութուններից է:
Վերջին անգամ Լինդեն եղել է Վրաստանում Շվեդիայի արտգործնախարարի պաշտոնում, 2020 թ․ հոկտեմբերին:
2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիայի Թագավորությունը: