Փետրվարի 25-ին Թբիլիսիում բողոքի ակցիա կանցկացվի

Փետրվարի 25-ին և մարտի 31-ին Վրաստանի ընդդիմությունը Թբիլիսիում և շրջաններում նախատեսում է բողոքի ակցիաներ անցկացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է  «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան:

«100 տարի առաջ Վրաստանում ողբերգություն տեղի ունեցավ, երբ մենք կորցրին ազատությունը: Փետրվարի 25-ին մենք կհավաքվենք, որպեսզի հանրությունը հայտնի իր բողոքը, մենք թույլ չենք տա նույնը կատարվի Վրաստանի հետ, ինչի վտանգը երկրի համար ներկայացնում է Իվանիշվիլիի ռեժիմը»,- հայտարարել է Բոկերիան:

Նրա խոսքով` նմանատիպ ակցիաներ կանցկացվեն նաև Վրաստանի շրջաններում, իսկ գլխավոր ակցիան տեղի կունենա մարտի 31-ին՝ մայրաքաղաք Թբիլիսիում:

Վրաստանի ընդդիմության հիմնական մասը չի ճանաչում 2020 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և բոյկոտում է։ Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանների միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում կողմերը համաձայնության չհասան: Իշխանությունում երրորդ ժամկետով մնացած «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստ է համաձայնության հասնելու համար գնալ որոշ զիջումների` կապված ընտրական համակարգի հետ, իսկ ընդդիմության գլխավոր պահանջը մնում է արտահերթ ընտրությունները: