Փետրվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 265 722 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 9197 թեստավորում, որից 6208-ը հակամարմինների թեստով, 2989-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 639 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 258 732 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 3363:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1.79%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3%, վերջին 7 օրվանը՝ 2.5%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 57
- Աջարիա — 10
- Իմերեթի — 31
- Քվեմո Քարթլի — 6
- Շիդա Քարթլի — 6
- Գուրիա — 13
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 14
- Կախեթի — 17
- Մցխեթա Մթիանեթի — 2
- Սամցխե-Ջավախեթի — 9
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: