Բացօթյա ռեստորաններն ու սրճարանները վերսկսում են աշխատանքը

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ երկրի ամբողջ տարածքում այսօրվանից թույլատրվում է բացօթյա ռեստորանների և սրճարանների աշխատանքը:

Կառավարության որոշմամբ, ռեստորանների և սրճարանների աշխատանքի արգելքն ուժի մեջ կմնա շաբաթ և կիրակի օրերին:

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհետևեն երկրի համաճարակային իրավիճակին, և արդեն փակ տարածքներում ռեստորանների ու սրճարանների աշխատանքի  վերականգնման հարցը կախված կլինի այդ վիճակից։