Մթածմինդայի մեծամասնական ընտրատարածքում հատուկ հեղուկով պիտակավորված անձանց բազմաթիվ փաստեր են արձանագրվել: Վերոնշյալ անձինք ասել են, թե իրենց մատներին մինչ օրս մնացել է հոկտեմբերի 8-ի ընտրությունների ժամանակ արված պիտակավորումը։ ԿԸՀ-ի խոսնակ Աննա Միքելաձեն, սակայն, հրավիրած ասուլիսում բացառել է այդ տարբերակը։
«Նման դեպքեր են գրանցվել Իսանիի և Փոթիի մեծամասնական ընտրատարածքների երկու ընտրատեղամասում։ Նրանց, ում մոտ հայտնաբերվել է պիտակավորում, թույլ չի տրվել մասնակցել ընտրություններին: «Միացյալ ազգային շարժում»-ը երևույթը որպես խախտում է արձանագրել»,- նշել է Աննա Միքելաձեն: