Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը առողջապահության համաշխարհային կազմակերպությունից 300 համակարգիչ է ստացել, որոնք հիմնականում նախատեսված են գյուղական համայնքների ամբուլատոր հաստատությունների համար, այս մասին հայտնում են ծառայությունից։
«Գյուղական ամբուլատորիաների վերազինման միջոցով հնարավոր կլինի շարունակական առցանց հաղորդակցություն ապահովել պացիենտների և բժիշկների, ինչպես նաև գյուղական բժիշկների և կենտրոնական գրասենյակի միջև», — ասված է հաղորդագրության մեջ:
Արտակարգ իրավիճակների կենտրոնը, դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, ինտերնետով է ապահովում գյուղական մոտ 1000 ամբուլատորիա:
Նշենք, որ անցյալ տարի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ Վրաստանում գործարկվեց գյուղական բժիշկներին աջակցող առցանց պլատֆորմ։