Փետրվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 507 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 264 665 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 24 359 թեստավորում, որից 16 451-ը հակամարմինների թեստով, 7 908-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 660 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 256 684 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 3 336:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.08%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.36%, վերջին 7 օրվանը՝ 3.0%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 191
- Աջարիա — 19
- Իմերեթի — 108
- Քվեմո Քարթլի — 26
- Շիդա Քարթլի — 40
- Գուրիա — 20
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 46
- Կախեթի — 40
- Մցխեթա Մթիանեթի — 5
- Սամցխե-Ջավախեթի — 9
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 3:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: