«Եվրոպական Վրաստան» կուսակցությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, որի շրջանակներում հնարավոր է նաև կուսակցական պաշտոններում տարբեր փոփոխություններ լինեն:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեի հայտարարությամբ, դեռևս կուսակցությունում ընթանում են քննարկումներ կուսակցության առաջիկա ծրագրերի և կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ:
«Քաղաքական կուսակցությանը, այնպես ինչպես բոլոր կենդանի օրգանիզմներին, միշտ անհրաժետ է թարմացում: Այսօր հանրությունը ոչ միայն «Եվրոպական Վրաստանից», այլ ամբողջ ընդդիմադիր դաշտից սպասում է նորությունների, նոր մոտեցումների և թարմացումների: Հետևաբար, կուսակցությունում ընթանում են բանակցություններ այս ուղղությամբ»,- հայտարարել է Բաքրաձեն:
«Միացյալ ազգային շարժումից» բաժանված «Եվրոպական Վրաստան» կուսակցության բոլոր անդամները հաստատում են, որ կուսակցությունում փոփոխություններ են սպասվում, սակայն կոնկրետ ինչ փոփոխությունների մասին է խոսքը, կուսակցության ներկայացուցիչների խոսքով` հանրությանը կհայտնեն առաջիկա օրերի ընթացքում: