Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությամբ, Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնման հարցը կախված է համաճարակային իրավիճակից և Վրաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովումից:
«Ինչ վերաբերում է Վրաստանի հետ ավիահաղորդակցությանը, բացի համաճարակով պայմանավորված սահմանափակումներին, կրկին գործում է Ռուսաստանի նախագահի հրամանագիրը, որն ուժի մեջ մտավ 2019 թվականին ռադիկալ գործողություններից հետո: Ռուսական կողմը բազմիցս հնչեցրել է նշված հրամանագրի չեղարկման պայմանները»,- հայտարարել է Ռուդենկոն ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունիսի 20-ին Թբիլիսիում հակառուսական ցույցերի ֆոնին, Ռուսաստանի նախագահը ստորագրեց հրամանագիր, որի համաձայն հունիսի 8-ից դադարեց ռուս-վրացական օդային հաղորդակցությունը: