Վրաստանի կառավարության 2020թ․ մայիսի 4-ի №286 որոշման մեջ իրականացված փոփոխությունների համաձայն, եթե անձը 2020թ․ աշխատել է որպես խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ ու այս ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստացել է աշխատավարձ, նա, միևնույնն է, կարող է գրանցվել ամենամսյա 200 լարի օգնություն ստանալու համար: Այսինքն ԿԸՀ-ից աշխատավարձ ստանալու փաստը չի խանգարի անձին գրանցվել փոխհատուցում ստանալու համար, եթե վերջինս բավարարում է փոխհատուցման նախնական պահանջներին:
Փոփոխությունների համաձայն՝ այն անձինք, որոնց գործատուն մահացել է, կամ աշխատավայրը փակվել է, կարող են ինքնուրույն ներկայացնել հայտը: Գրանցումը հնարավոր է մինչև փետրվարի 22-ը:
6 ամիս շարունակ 200 լարի փոխհատուցում ստանալու գրանցումը շարունակվում է, արդեն իսկ դիմել է 11 900 անձ:
Հիշեցնենք, որ Եկամուտների ծառայության տեղեկատվությամբ՝ օգնությունը ստանալու համար գործատուն ամեն ամսվա 20 -ը ներառյալ, վեց ամիս շարունակ պետք է ներկայացնի այն անձանց ցուցակը, ովքեր կբավարարեն հետևյալ չափանիշներին.
- Աշխատում էին 2020թ հունվարից 2020թ նոյեմբերը ներառյալ, այս ժամանակահատվածում ցանկացած երկու կամ ավելի շատ ամիսների ընթացքում ստացել են աշխատավարձ (ինչը հաստատվում է մինչև 2021 հունվարի 1 ներկայացրած հաշվետվություններով)
- 2020թ դեկտեմբերից 2021 փետրվարը ներառյալ մեկ կամ երկու ամիս չեն ստացել աշխատավարձ (այդ թվում՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման պատճառով)։