Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խախտման 687 դեպք է հայտնաբերվել:
Ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն տուգանել է 124 ֆիզիկական անձի, նրանց մի մասը խախտել են ժամը 21:00-05:00-ն սահմանված տեղաշարժի արգելքի կարգը: Դիմակ կրելու կարգի խախտման համար 24 ժամում տուգանվել է 563 անձ:
Մեկ օրում հանրային տրանսպորտից առանց դիմակի փորձել է օգտվել 524 անձ, 3 790 անձի տրանսպորտում նկատողություն է տրվել:
ՆԳՆ-ն կոչ է անում բոլոր քաղաքացիներին պահպանել սահմանված կարգը։
Հիշեցնենք՝ դիմակ կրելու կարգի խախտման համար Վրաստանում անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանք 20 լարիի չափով: Ինքնամեկուսացման և կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվում է 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10 000 լարիով: