Թեև Վրաստանում փետրվարի 15-ից ուսումնական գործընթացը կշարունակվի դասասենյակներում, սակայն ցանկության դեպքում ծնողները կարող են հրաժարվել դասասենյակներում դասերից և այն շարունակել առցանց ձևաչափով։ Այդ դեպքում՝ արդեն այսօրվանից՝ փետրվարի 10-ից, հարկավոր կլինի գրանցվել։
Գրանցումն իրականացվում է կրթության և գիտության նախարարության կայքում՝ online. emis.ge, սակայն, սրա հետ մեկտեղ, ծնողները պետք է դիմում ներկայացնեն նաև դպրոց։
Նախարարությունից հաղորդում են, որ առցանց ուսուցման գրանցումը հնարավոր կլինի իրականացնել միայն չորեքշաբթի օրերին, 00:00–23:59 ընկած ժամանակահատվածում, չգրանցվելու դեպքում՝ աշակերտը բացականեր կստանա: