5-12-րդ դասարանի աշակերտների համար դիմակ կրելը պարտադիր կլինի

Վրաստանում աշակերտների մի մասի համար դպրոցներում դիմակ կրելը  պարտադիր կդառնա:

Ինչպես հայտնել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին, 5-ից բարձր դասարանների աշակերտները պարտավոր կլինեն դիմակ կրել դպրոցի տարածքում ևս:

«Որոշում ենք կայացրել, որ բոլոր դպրոցներում հինգերորդ դասարանից սկսած դիմակ կրելը պարտադիր կլինի: Հավելյալ մանրամասներն այսօր կհայտնենք դպրոցների ղեկավարությանը, նրանք էլ կփոխանցեն ծնողներին»,-ասել է Չխենկելին։

Հիշեցնենք, որ Վրաստանում փետրվարի 15-ից ուսումնական գործընթացը կշարունակվի դասասենյակներում: