Փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 829 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 263 057 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 18 331 թեստավորում, որից 12 700 -ը հակամարմինների թեստով, 5 631-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 566 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 254 916 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3 306:
Դրականության ցուցանիշը՝ օրական 4.52%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.74%, վերջին 7 օրվանը՝ 3.63%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 314
- Աջարիա — 37
- Իմերեթի — 150
- Քվեմո Քարթլի — 37
- Շիդա Քարթլի — 63
- Գուրիա — 43
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 95
- Կախեթի — 73
- Մցխեթա Մթիանեթի — 9
- Սամցխե-Ջավախեթի — 7
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: