Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կառավարության շենքում հանդիպել է շուրջ 40 խոշոր գործարարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր երկրի տնտեսական կյանքի վերականգնման հետ կապված:
Վարչապետ Գախարիան գործարարների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ կառավարության առաջնահերթությունն այս պահին տնտեսական աճը, աշխատատեղերի պահպանումն ու ներդրումներն են:
Գործարարները հարց են բարձրացրել երկրի ամբողջ տարածքով սահմանված տեղաշարժի արգելքի վերացման կամ մեղմացման վերաբերյալ: IG Development ընկերության հիմնադիր Մինդիա Սաբանաձեն հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ վարչապետին առաջարկել են «պարետային ժամը» 1-2 ժամով կրճատել, ինչին ի պատասխան Գախարիան նշել է, որ կհետևեն առաջիկա 2 շաբաթների իրավիճակին ու կընդունեն համապատասխան որոշում: