Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այսօրվանից՝ փետրվարի 8-ից, Վրաստանի ամբողջ տարածքով՝ այդ թվում Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութայիսիում, վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Տրանսպորտի աշխատանքի արգելքն ուժի մեջ կմնա շաբաթ և կիրակի օրերին:
Այսօրվանից աշխատանքը վերսկսել են Թբիլիսիի մետրոն, ավտոբուսները և երթուղային տաքսիները: Բոլոր տրանսպորտային միջոցներով երթևեկելիս դիմակ կրելը պարտադիր է:
Հատկանշական է, որ միջքաղաքային տրանսպորտի երթևեկության արգելքը դեռ կմնա ուժի մեջ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ից Վրաստանի ամբողջ տարածքով արգելվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը: Փետրվարի 1-ից տրանսպորտը վերականգնվեց Վրաստանի բոլոր քաղաքներում բացի Թբիլիսիից, Ռուսթավիից և Քութայիսիից: