Ռեստորանատերերը փետրվարի 6-ին սեփական նախաձեռնությամբ ռեստորանները բացելու մասին որոշումը փոխել են: Ռեստորանների ասոցիացիայի հիմնադիր Շոթա Բուրջանաձեի խոսքով՝ ռեստորաններն այս որոշումը կայացրել են կառավարության կողմից արված քայլերի արդյունքում:
«Կառավարության որոշմամբ՝ սառույցը շարժվեց: Մենք խոստացհել էինք բացվել շաբաթ օրը ու հյուրեր ընդունելու ցանկություն ունեինք: Բայց հիմա որոշեցինք, որ ակցիա չենք անցկացնի, այլ կշարունակենք գործել առաքման ծառայությամբ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք՝ Փետրվարի 15-ից երկրի ամբողջ տարածքով դասապրոցեսը կիրականացվի դասասենյակներում, ինչպես նաև ռեստորաններին ու սննդի կետերին հնարավորություն կտրվի բաց տարածքներում սպասարկել հաճախորդներին: