Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի ցածր ցուցանիշների ֆոնին որոշում է կայացրել ժամանակից շուտ վերացնել որոշ սահմանափակումներ՝ վերականգնել հանրային տրանսպորտի գործունեությունը, բացել դպրոցները, բաց ու փակ շուկաները, ինչպես նաև բացօթյա ռեստորաններն ու սննդի կետերը: Կառավարության պայմանն էր՝ դրական թեստերի տոկոսայնությունը մինչև չորս տոկոս կայունության պահպանումը մեկ շաբաթվա ընթացքում: Մինչ այս, քաղաքացիներն ու ընդդիմադիր քաղաքական ուժերը ամենօրյա ցույցեր էին կազմակերպում սահմանափակումների դեմ, ռեստորանները որոշել էին սեփական նախաձեռնությամբ բացվել փետրվարի վեցից, մարզասրահները ևս խոստանում էին անհնազանդություն ցուցաբերել: Թեմայի հետ կապված զրուցել ենք քաղաքացիների հետ, պարզել, թե ի՞նչ են մտածում սահմանափակումների վերացման մասին, և թե իրենց կարծիքով ո՞ր սահմանափակումները պետք է վերացվեն առաջին հերթին:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։