Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվությամբ՝ 2020 թվականին տեխզննում է անցել 710 378 ավտոտրանսպորտային միջոց, որից 31 տոկոսը տեխնիկական խնդիր է ունեցել:
Նախարարության տվյալներով՝ անցյալ տարի տեխզննում է անցել 710 378 տրանսպորտային միջոց, որից 488 824-ը, կամ ընդհանուրի 69%-ը՝ եղել է պիտանի, 219 895-ը չի բավարարել պահանջները, իսկ 1 659 տրանսպորտային միջոցի արգելվել է տեղաշարժվել:
Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, անցած տարի 13 863 միկրոավտոբուս անցել է մշտական տեխզննում, որից 42-ին արգելվել է երթևեկությունը, պիտանի է եղել 9 657-ը, իսկ 4 164 միկրոավտոբուս չի բավարարել պահանջները:
Նյութի աղբյուր՝ interpressnews.ge