Իրակլի Ալասանիան այցելել է Ճիաթուրա (Իմերեթի)՝ իր աջակցությունը ցույց տալու քաղաքում «Ազատ դեմոկրատներ»-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի օգտին: Տեղում են կուսակցության ինչպես նախկին, այնպես էլ գործող առաջնորդները: Հիշեցնենք՝ Ալասանիան ընտրությունների առաջին փուլից հետո հեռացավ իր գլխավորած «Ազատ դեմոկրատներ»-ի շարքերից՝ նշելով, որ ժամանակավորապես հեռանում է նաև քաղաքականությունից։
Հատկանշական է, որ «Ազատ դեմոկրատներ»-ը ընտրությունների երկրորդ փուլում միայն մեկ թեկնածու։
Ճիաթուրայում Ալասանիան ծանոթացել է ընտրությունների ընթացքին, հանդիպել նաև բնակիչների հետ: Նրա խոսքով, «Ազատ դեմոկրատներ»-ի թեկանածուն՝ Թեյմուրազ Գափրինդաշվիլին, վայելում է տեղացիների սերն ու հարգանքը և հաղթելու մեծ շանսեր ունի:
«Շատ կարևոր է, որ Ճիաթուրան Վրաստանի օրենսդիր մարմնում իր արժանի ներկայացուցիչն ունենա: Մարդ, ով գիտի խոսքի գինը և կլինի խորհրդարանում ճիաթուրացիների խնդիրները լուծողը: Կոչ եմ անում բնակչության մասնակցել ընտրություններին: Յուրաքանչյուր ձայն կարևոր է, եկեք և աջակցեք Թեմուր Գափրինդաշվիլիին»,- հայտարարել է Ալասանիան: