Փետրվարի 15-ից սննդի կետերն ու ռեստորանները բաց տարածքներում կվերականգնեն աշխատանքը: Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Հաջորդ երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 15-ից, սննդի կետերն ու ռեստորանները իրավունք կստանան բաց տարածքներում աշխատելու: Սա այն հիմնական որոշումն է, որը մենք այսօր պետք է ընդունենք, սակայն սահմանափակումները ուժի մեջ կմնան շաբաթ-կիրակի օրերին: Այս սահմանափակումների էլ ավելի մեղմացումը կքննարկվի 1 շաբաթ անց»,- հայտարարել է Գախարիան:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ից Վրաստանի ամբողջ տարածքով տեղում սպասարկելով արգելված էր բոլոր սննդի կետերի ու ռեստորանների աշխատանքը: