Ճիճինաձե. «Վրացական երազանքը հաղթելու է, սրանում բոլորն են համոզված»

Ճիճինաձե

Խորհրդարանական ընտրություներում Թբիլիսիի Իսանի ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով «Վրացական երազանքի» կողմից առաջադրված է Դավիթ Ճիճինաձեի թեկնածությունը:

43 հազար ընտրող ունեցող Իսանիի հայաշատ ընտրատարածքը ներառում է Հավլաբար, Էլիա, Իսանի, Մետրոշին թաղամասերը, Չուղուրեթիի մի մասը։ Հոկտեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքում, ընտրողների 48,3 %-ը վստահել էր Ճիճինաձեին, ում ընդամենը 200 ձայն չեր բավականացրել՝ առաջին փուլով ընտրվելու համար:

Այսօր հոկտեմբերի 30-ին անց են կացվում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը, որին մասնակցում է նաև Դավիթ Ճիճինաձեն: Ճիճինաձեն քաղաքացիական պարտքը կատարել է Թբիլիսիի 87-րդ դպրոցում տեղակայված 9-րդ ընտրատարածքում:     Լրագրողների հետ զրույցում Ճիճինաձեն ընտրությունների վիճակը կայուն է գնահատել։

«Վերջին ժամանակահատվածի իրավիճակը գնահատում եմ կայուն, Վրացական երազանքը հաղթելու է, երևի սրանում բոլորն են համոզված, սակայն կարևոր են վերջնական արդյունքները: Ընդհանուր առմամբ ակտիվությունը այս ընտրություններին ավելի պակաս է, ինչը զարմանալի չէ, քանի որ վատ եղանակ է և միայն 2 կուսակցություն է մասնակցում: Ենթադրում եմ, որ երկու կուսակցությունն էլ կաշխատի հնարավորինս մեծ քանակով ընտրողներ բերել ընտրատեղամաս»:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Վրացական երազանքը կկազմի Սահմանադրական մեծամասնություն՝ Դավիթ Ճիճինաձեն պատասխանեց, թե կանխագուշակել չի սիրում ու կոչ արեց․ «Սպասենք, վաղն արդեն հայտնի կլինեն խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները»:

Թողնել պատասխան