Փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 858 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 259 209 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 580 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 250 289 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3 208:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 339
- Աջարիա — 53
- Իմերեթի — 158
- Քվեմո Քարթլի — 49
- Շիդա Քարթլի — 50
- Գուրիա — 38
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 85
- Կախեթի — 44
- Մցխեթա Մթիանեթի — 21
- Սամցխե-Ջավախեթի — 15
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 6: