Վաղը կմեկնարկի Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը: Առաջին նիստին խորհրդարանի կանոնակարգի համաձայն պետք է քննարկվի ընդդիմադիր պատգամավորների դիմումները՝ վերջիններիս մանդատներից զրկելու վերաբերյալ:
Պատգամավորական լիազորությունները դադարեցնելու պահանջով խորհրդարանին 60 ընդդիմադիր պատգամավորից դիմել է 54-ը: Խորհրդարանը արդեն մանդատներից զրկել է «Հայրենասերների դաշինքի» անդամներ Իրմա Ինաշվիլիին, Գիորգի Լոմիային և Գոչա Թևդորաձեին:
Բացի «Վրացական երազանքից» խորհրդարանում որպես ընդդիմադիր կուսակցություն մուտք է գործել «Հայրենասերների դաշինքից» դուրս եկած 4 պատգամավորների կողմից ստեղծված «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցությունը: Վաղը խորհրդարանի աշխատանքին կմիանա ևս մեկ՝ «Քաղաքացիներ» կուսակցությունը՝ իր երկու պատգամավորով:
Խորհրդարանին մանդատներից պաշտոնապես հրաժարվելու դիմում են ներկայացրել.
- «Ուժը միասնության մեջ է-Միացյալ ազգային շարժում» — 36 մանդատ,
- «Եվրոպական Վրաստան» — 5 մանդատ,
- «Շինարար ռազմավարություն» — 4 մանդատ,
- «Լելո» — 4 մանդատ,
- «Լեյբորիստական կուսակցություն» — 1 մանդատ:
- «Գիրչի — շատ ազատություն» — 1 մանդատ:
Վաղը հայտնի կդառնա, թե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ինչ որոշում է կայացնելու ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ: