Փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 258 351 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 681 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 249 709 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 16 մարդ, ընդհանուր՝ 3194:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 86
- Աջարիա — 15
- Իմերեթի — 37
- Քվեմո Քարթլի — 19
- Շիդա Քարթլի — 21
- Գուրիա — 3
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 28
- Կախեթի — 17
- Մցխեթա Մթիանեթի — 6
- Սամցխե-Ջավախեթի — 8
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0: