Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Խոժոռնի ու Զեմո, Քվեմո Ղուլարի գյուղերում ջրամատակարարման հարցը լուծելու համար: Ընդհանուր առմամբ՝ գյուղերում ջրամատակարարման համար առանձնացվել է 1 712 341 լարի:
Մրցույթի վերջնաժամկետը սահմանվել է փետրվարի 19-ը: Հաղթող ճանաչվելուց հետո կազմակերպությունը պարտավոր է աշխատանքներն ավարտել դրանք սկսելու պահից ոչ ուշ, քան 150 օրվա ընթացքում: