Վրաստանի քաղաքացիների երկիր վերադառնալու կարգը հեշտացվում է: Նոր կանոնակարգերով նվազեցվում է ինքնամեկուսացման օրերի քանակը: Այս մասին այսօր կառավարության շենքում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Փետրվարի 1-ից երկիր վերադարձող Վրաստանի քաղաքացին 12 օրվա փոխարեն ինքնամեկուսացման մեջ կանցկացնի 8 օր, կամ կորոնավիրուսի PCR թեստ հանձնելու դեպքում, 72 ժամվա ընթացքում հնարավորություն կունենա նորից հանձնել թեստը և թողնել ինքնամեկուսացումը:
Մինչ այս գործող կանոնակարգերի համաձայն, արտերկրից վերադարձող Վրաստանի քաղաքացին պետք է ինքնամեկուսացման մեջ մնար 12 օր, իսկ PCR թեստի բացասական արդյունքի դեպքում 8 օր անձը պարտավոր էր մնալ ինքնամեկուսացման մեջ: