Գախարիան խոսել է որոշ սահմանափակումների՝ նախատեսվածից շուտ մեղմացման մասին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության այսօրվա նիստին խոսել է երկրի համաճարակային իրավիճակի և որոշ սահմանափակումների՝ նախատեսվածից շուտ մեղմացնելու մասին: 

Վարչապետի խոսքով՝ եթե առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պահպանվի վերջին օրերի միտումը, հնարավոր է, նախորդ տարվա գարնան նման որոշ սահմանփակումներ նախատեսվածից ավելի շուտ մեղմացվեն: Գախարիայի խոսքով՝ մեղմացումը վերաբերում է կրթական և տրանսպորտի սահմանփակումներին:

«Այսօր 18 հազար թեստից դրական ցուցանիշ է գրանցվել 723-ի դեպքում, ինչը մեծ թիվ է, սակայն մոտեցել է 4 տոկոսին: Ինչպես արդեն նշել էինք, եթե ամեն օրվա դրական ցուցանիշըը լինի 4 տոկոսի շրջանակներում, սա մեզ հնարավորություն կտա զգուշությամբ բացել երկրի տնտեսությունը: Այսօր պետք է քննարկենք այն հարցը, որ եթե պահպանվեց նման միտում, փուլ առ փուլ մեղմացումը ավելի շուտ իրականացնենք: Սա վերաբերում է Թբիլիսիի, Քութաիսիի և Ռուսթավիի կրթական հաստատություններին: Իհարկե այս ամենին կհետևի նաև քաղաքային տրանսպորտի աշխատանքի վերակագնումը»,- հայտարարել է Գախարիան: