Թբիլիսիի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ ձեռք կբերի

Թբիլիսիում դեղին ավտոբուսների փոխարինման ծրագիրը շարունակվում է: Մայրաքաղաքի կառավարության նիսստից հետո քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ արդեն ձեռք բերված նոր 100  ավտոբուսները շուտով կհասնեն Թբիլիսի, ինչից հետո քաղաքում այլևս դեղին ավտոբուսներ չեն  տեղաշարժվի:

Միաժամանակ, քաղաքապետարանը ձեռք կբերի լրացուցիչ 180  ավտոբուս, որի մրցույթը շուտով կհայտարարվի:

«Տրանսպորտային քաղաքականությունը մեր կարևորագույն ուղղությունն է, քանի որ մի շարք բարեփոխումներ են իրականացվում այս ուղղությամբ: Ես խոստացել եմ թբիլիսցիներին, որ կլինեմ այն քաղաքապետը, ով կկարողանա թարմացնել ու փոխել ավտոբուսներն ու իրականացնել բազմաթիվ բարեփոխումներ»,- հայտարարել է Կալաձեն: