Փետրվարի 23-ին «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գիորգի Վոլսկին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ վերջերս Վրաստանում աղմուկ բարձրացրած մի շարք կարևոր հարցերի:
Վոլսկին առանձնացրեց հատկապես նույն կուսակցության պատգամավոր Գոգի Թոփաձեի` վերջերս Խորհրդարանում հնչեցրած հայտարարությունը: Հիշեցնենք` Թոփաձեն Խորհրդարանի ամբիոնից Հանրապետական կուսակցությանը մեղադրել էր Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ :
«Իմ կարծիքով` Թոփաձեն նման հայտարարություններ է արել Հանրապետական կուսակցության որոշ անդամների հետ ունեցած հակամարտության արդյունքում: Կարծում եմ` պարոն Թոփաձեն կարող էրվիրավորվել, քանի որ նա երկրում մեծ վաստակ ունեցող գործիչ և բազմաթիվ կարևոր ձեռնարկների հեղինակ է: Սակայն Թոփաձեն թույլ տվեց ոչ կոռեկտ հայտարարոություններ, որին հետևեցին էլ ավելի անընդունելի արձագանքներ: Դրանց ի պատասխան `Գիորգի Թոփաձեն այնպիսի հայտարարություններ արեց, որոնք իականում ոչ թէ Հանրապետական կուսակցությանն էին վերաբերում, այլ հակասում էին Կառավարության ու կոալիցիայի ծրագրային դրույթներին: Ինչպես հասարակության մի ստվար հատվածը, ես ևս չեմ կարող համաձայել Թոփաձեի արտահայտած տեսակետների հետ»:
Հաջորդ հարցը, որին անդրադարձավ խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավարը, վերաբերում էր միասեռականների ամուսնություններին
«Քաղաքացիական օրենսգրքում շատ պարզ գրված է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է: Այս ձևակերպումը լիովին համահունչ է Մարդու իրավունքների Եվրոպակա կանոնադրությանը: Այս հարցում որոշակիություն պահպանելու անհրժեշտությունն ակնհայտ է: Կառավարությունը հասարակությանը տարընթերցման հնարավորություն չպետք է տա»:
Խմբակցության ղեկավարը կարևորեց նաև քաղբանտարկյալներին վերաբերվող հարցերը. «Իմ կարծիքով վերջերս անհիմն ու անընդունելի բազմաթիվ հայտարարություններ եղան նրանց հանդեպ, ովքեր զբաղվում են քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ: Վերջերս Խորհրդարանում անդրադարձել ենք այս հարցին, համաձայնության եկել, գտնել մի ձև, թե ինչպես վարվել այս մարդկանց հետ»: