Այսօր՝ հունվարի 25-ին, հրապարակվել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի NDI-ի հետազոտության արդյունքները։Հետազոտությունն ամբողջ Վրաստանի տարածքով անցկացվել է դեկտեմբերի 17-24-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային հարցազրույցների միջոցով:
Հետազոտությունը ներառում է մի շարք կարևոր հարցեր կապված Վրաստանի քաղաքականության, տնտեսության, առողջապահության, համաճարակի դեմ պայքարի և այլ ոլորտների հետ:
Հարցվածների 38 տոկոսը կարծում է, որ Վրաստանը սխալ ուղղությամբ է զարգանում, 32 տոկոսի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ, իսկ 22 տոկոսը կարծում է, որ ընդհանրապես չի փոխվում:
Հարցին, թե այժմ Վրաստանում արդյոք կա՞ ժողովրդավարություն, պատասխանները հետևյալն են՝
- Այո – 45 տոկոս,
- Ոչ – 42 տոկոս,
- Չգիտեմ – 12 տոկոս
Վրաստանի բնակիչները, որպես ազգային հարց, որն ամենաշատն է հուզում նրանց, նշել են հետևյալ խնդիրները՝
- Աշխատատեղեր,
- Աղքատություն,
- Գնաճ,
- Տարածքային ամբողջականություն,
- Կորոնավիրուս:
Վրաստանի բնակչության աջակցությունը եվրաատլանտյան ինտեգրացիային գրեթե անփոփոխ է: ՆԱՏՕ-ին և ԵՄ-ի անդամագրվելուն կողմ են արտահայտվել հարցվածների համապատասխանաբար 74 և 80 տոկոսը:
Տնտեսություն
«Ամենը՝ հաշվի առնելով ձեր և ձեր ընտանիքի իրավիճակը 2016 թվականի համեմատ…» հարցին տրված պատասխանները հետևյալ տեսքն ունեն.
- Ավելի լավ -23 տոկոս
- Նույն իրավիճակում է — 45 տոկոս,
- Ավելի վատ — 32 տոկոս:
Առողջապահություն
Հարցվածների 46 տոկոսը համարում է, որ Առողջապահության համակարգի առջև ծառացած ամենամեծ խնդիրը դեղամիջոցների գների թանկացումն է, 25 տոկոսի կարծիքով համաճարակով պայմանավորված մարտահրավերները:
Կորոնավիրուս
Ընդհանուր հաշվով՝ Վրաստանի կառավարությունը ինչպես է պայքարում կորոնավիրուսի դեմ հարցին տրված պատասխանները հետևյալ տեսքն ունեն.
- Լավ – 60 տոկոս,
- Վատ – 33 տոկոս,
- Չգիտեմ – 7 տոկոս:
Կորոնավիուսի դեմ պատվաստանյութի հասանելիության դեպքում հարցվածների 41 տոկոսը պատրաստ է պատվաստվել: Պատվաստվելուն դեմ է արտահայտվել 41 տոկոսը, «չգիտեմ» պատասխանը տվել է 17 տոկոսը:
Քաղաքականություն
Վրաստանի կառավարության աշխատանքի գնահատականը.
- Լավ – 50 տոկոս,
- Վատ – 38 տոկոս,
- Չգիտեմ – 11 տոկոս:
Վարչապետ Գիորգի Գախարիայի աշխատանքը շատ լավ է գնահատում հարցվածների 18 տոկոսը, լավ՝ 28 տոկոսը, միջին՝ 32, վատ՝ 13, շատ վատ՝ 4, չգիտեմ՝ 4 և հարցին պատասխանելուց հրաժարվել է 2 տոկոսը:
Խորհրդարանի աշխատանքը շատ լավ է գնահատում հարցվածների 1 տոկոսը, լավ՝ 14 տոկոսը, միջին՝ 36, վատ՝ 27, շատ վատ՝ 7, չգիտեմ՝ 13 և հարցին պատասխանելուց հրաժարվել է 2 տոկոսը:
Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 80 տոկոսը, կարծում է, որ բնակչության շահերը պաշտպանելու համար բոլոր կուսակցությունները պետք է համագործակցեն իրար հետ և մասնակցեն խորհրդարանի աշխատանքին:
Ինչ վերաբերում է կուսակցությունների աջակցությանը, ապա հարցումների համաձայն՝ կուսակցությունները հետևյալ աջակցությունն ունեն.
- Վրացական երազանք – 31 տոկոս,
- Ոչ մի կուսակցություն – 25 տոկոս,
- Պատասխանից հրաժարվել – 24 տոկոս,
- Միացյալ ազգային շարժում — 5 տոկոս,
- «Չգիտեմ» — 5 տոկոս,
- Այլ կուսակցություններ — 9 տոկոս:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։