Մառնեուլիի շրջանի բոլոր դպրոցներում ուսուցման գործընթացը փետրվարի 1-ից դասասենյակներում կշարունակվի: Այս մասին «Ռադիո Մառնեուլիին» հայտնել է Կրթական ռեսուրսների կենտրոնի ղեկավար Քենան Օմարովը:
Վրաստանի Կրթության նախարարությունը հայտնում է, որ Համակարգող խորհրդի որոշման համաձայն` հաշվի առնելով առկա համաճարակաբանական իրավիճակը, փետրվարի 1-ից ուսումնական գործընթացը կշարունակվի երկրի հանրակրթական դպրոցներում, բացառությամբ Թբիլիսիի, Քութաիսիի և Ռուսթավիի քաղաքներում:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի, Քութաիսիի և Ռուսթավիի դպրոցներին, ապա այս փուլում ուսումնական գործընթացը նախատեսվում է դասարանում շարունակել մարտի 1-ից: Հայտնի է նաև, որ փետրվարի 15-ին կգնահատվի համաճարակաբանական իրավիճակը և եթե 7-օրյա տեմպը իջնի մինչև 4%, ապա հետագա մեղմացումները կլինեն: