Թբիլիսիի հայտնի` «Լիլո» շուկայի աշխատակիցները պահանջում են կառավարությունից իրենց ևս թույլատրել աշխատել։ Նախօրեին նրանք ճանապարհ են փակել։ Ակցիային մի քանի տասնյակ մարդ է մասնակցել։ Նրանք դժգոհել են, քանի որ սպասում էին, որ փետրվարի մեկից աշխատելու են, սակայն տնտեսական սահմանակումների նոր ծրագրով` նրանց գործունեությունը կթույլատրվի փետրվարի 15-ից միայն։ Առևտրականներն ասում են, որ աշխատանքային յուրաքանչյուր օր նրանց համար կենսական նշանակություն ունի.բիզնեսը կործանման եզրին է։ Նրանք իշխանությանը մեղադրում են խտրական մոտեցման մեջ. մատնանշում են այն հանգամանքը, որ փողոցային տաղավարներում առևտուրը չի արգելվում, իսկ մեծ առևտրային կենտրոնները վերաբացվում են փետրվարի 1-ից։ Նրանք սա համարում են սարսափելի անարդարություն, հույս ունեն` կառավարությունը կվերանայի որոշումը։ Վաճառականները խոստանում են շարունակել դժգոհության ակցիաները, եթե կառավարությունը հաշվի չառնի իրենց դիրքորոշումը։
Նկարը` «Լիլո մոլի» ֆեյսբուքյան էջից