Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին Ծինանդալիում հյուրընկալել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին: Ըստ տարածված հայտարարության՝ հանդիպումը ճանաչողական բնույթ է կրում:
«Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները քննարկում են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները, երկրների միջև առկա համագործակցության օրակարգն ու հարաբերությունների էլ ավելի խորացման հեռանկարները»,- ասվում է հայտարարությունում: