Այսօր Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը հաստատել է երկրում գործող սահմանափակումների փուլ առ փուլ վերացման ծրագիրը: Այսպիսով՝
Փետրվարի 1-ից
1. Բաթումի, Զուգդիդի, Փոթի և Թելավի քաղաքներում կվերականգնվի.
- համայնքային տրանսպորտի,
- դպրոցների,
- խանութների և առևտրի կենտրոնների աշխատանքը:
2. Թբիլիսի, Քութաիսի և Ռուսթավի քաղաքներում.
- փետրվարի 1-ից աշխատանքը կվերսկսեն խանութներն ու առևտրի կենտրոնները,
- դպրոցների և համայնքային տրանսպորտի աշխատանքը նախատեսվում է վերականգնել մարտի 1-ից
3. Բոլոր քաղաքներում բաց և փակ շուկաները կբացվեն փետրվարի 15-ից:
4. Աջարիայում վարակման ցուցանիշի 4 տոկոսից ծացր լինելու պատճառով կթույլատրվի փետրվարի 1-ից սննդի կետերում բաց տարածքներում հյուրեր ընդունել: Հարսանիքների և տարբեր հանրային միջոցառումների արգելքը մնում է ուժի մեջ:
5. Մնացած շրջաններում ռեստորաններն ու սննդի կետերը, նաև հյուրանոցները աշխատանքը կշարունակեն առկա ռեժիմով՝ առաքման ծառայությամբ:
6. Մանկապարտեզների աշխատանքի վերականգնումը, ինչպես նաև ուսումնարաններ և ԲՈՒՀ-եր ուսանողների լսարան վերադառնալը նախատեսվում է մարտի 1-ից:
Ինչպես նաև
- մինչև մարտի 1-ը ուժի մեջ է մնում տեղաշարժի արգելքը ժամը 21:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում:
- ուժի մեջ կմնա դահուկային հանգստավայրերի սահմանափակումը,
- այս փուլում չի գործի նաև միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը
- երկու շաբաթը մեկ տեղի կունենա ուսուցիչների համակարգված թեստավորում: