Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ քփետրվարի 1-ից տրանսպորտին վերաբերող սահմանափակումները հանվում են մասամբ:
Այսպիսով, փետրվարի 1-ից համայնքային տրանսպորտի աշխատանքը կվերականգնվի՝ Բաթումի, Զուգդիդի, Գորի և Թելավի քաղաքներում:
Տրանսպորտի աշխատանքի վերականգնումը մինչև մարտի 1 հետաձգվում է Թբիլիսի, Ռուսթավի և Քութաիսի քաղաքներում:
Ուժի մեջ է մնում նաև միջքաղաքային տրանսպորտի երթևեկության արգելքը: