Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապակած տվյալների համաձայն՝ ժամը 10-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 115 հազար 302 քաղաքացի կամ ընտրողների 4.65%-ը։
Ընտրողների առավել բարձր ակտիվություն է նկատվել Մցխեթայի թիվ 37-րդ ընտրատարածքում․այստեղ ժամը 10-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել ընտրողների ավելի քան 9%-ը: Ակտիվությամբ աչքի է ընկել նաև Ախալցիխե-Ադիգենի 44-րդ ընտրատարածքը, որտեղ ընտրողների ակտիվությունը 6.5% է կազմել։
Հիշեցնենք՝ Վրաստանում հոկտեմբերի 30-ին ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։