Հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 469 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 249 934 է:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 6 122 թեստավորում, այդ թվում 2 697 հակամարմինների թեստով, 3 425 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 792 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 236 922 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 2 987:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 212
- Աջարիա — 33
- Իմերեթի — 61
- Քվեմո Քարթլի — 31
- Շիդա Քարթլի — 34
- Գուրիա — 12
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 32
- Կախեթի — 25
- Մցխեթա Մթիանեթի — 20
- Սամցխե-Ջավախեթի — 8
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1