16 000 լարի՝ անհանդիսատես համերգի համար

Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ՝ Օրբելիանիի դղյակի բակում փողոցային երաժիշտների համերգ տեղի կունենա: Առցանց ռեժիմով կայանալիք համերգի համար նախագահի աշխատակազմը վճարել է մոտ 16 000 լարի:

Նախագահի խորհրդական Իրինե Շենգելիայի հայտարարությամբ՝ երիտասարդական արվեստի հանրահռչակումն ու աջակցությունը իրենց ռազմավարության մի մասն է, առավելևս պանդեմիայի շրջանում, երբ նրանք աշխատելու հնարավորություն չունեն:

Շենգելիան նշել է, որ նման  միջոցառումներով ընդգծվում է Օրբելիանիների դղյակի թափանցիկությունը, այսպիսով այն վերադարձնում է հին  ավանդույթները:

Համերգը տեղի կունենա հունվարի 19-ին, ժամը 18:00-ին, կմասնակցեն փողոցային երաժիշտներ Դավիթ Էվգենիձեն և բենդը: Համերգը կցուցադրվի նախագահի պաշտոնական  ֆեյսբուքյան էջի միջոցով:

Այլ նյութեր
Close

Tbilisi Open Air փառատոնը՝ հունիսի 24-ից. ժամանակացույցը և վճարը

Tbilisi Open Air («Թբիլիսիի երկնքի տակ») տարածաշրջանային երաժշտական ​​փառատոնն այս տարի կրկին կանցկացվի Lisi Wonderland համերգասրահում (Լիսիի լճի տարածքում)՝ հունիսի 23-ին, 24-ին և 25-ին, հայտնում է Tbilisi...