Հունվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 550 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 249 465 է:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 17 398 թեստավորում, այդ թվում 12 166 հակամարմինների թեստով, 5 232 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 494 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 235 130 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 2 973:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 647
- Աջարիա — 58
- Իմերեթի — 249
- Քվեմո Քարթլի — 93
- Շիդա Քարթլի — 95
- Գուրիա — 53
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 145
- Կախեթի — 106
- Մցխեթա Մթիանեթի — 41
- Սամցխե-Ջավախեթի — 49
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 14