Վրաստանի լեռնադահուկային` Բակուրիանի հանգստավայրում հյուրանոցների ու քոթեջների սեփականատերերին արգելվել է հյուրեր ընդունել` հաղորդում են Վրաստանի լրատվամիջոցները։
Հիշեցնենք՝ համաճարակային իրավիճակից ելնելով` երկրի բոլոր ձմեռային հանգստավայրերում սեզոնի բացումը հետաձգվել է։
Նոյեմբերի 28-ից Գուդաուրի, Բակուրիանի, Գոդերձի և Մեստիա բնակավայրերում դադարեցված է ճոպանուղիների, հյուրանոցների ու սննդի կետերի գործունեությունը` մինչև փետրվարի 1-ը։
Չնայած արգելքին` Վրաստանի քաղաքացիներից շատերը երեխաների հետ ձմեռային արձակուրդներն անցկացրել են լեռներում։ Ներկայումս հանգստավայրերում սենյակ վարձելու հնարավորության կա ֆիզիկական անձանցից։
Տեղեկություն է տարածվել, որ Բորջոմիի մունիցիպալիտետը խստացրել է կարգավորումները. Տները վարձով հանձնող սեփականատերերին հրահանգվել է արագ կարգով վարձակալներից ազատել սենյակները` հակառակ դեպքում կտուգանվեն 2000 լարիով։
Այս տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Փաստ է, որ այսօր էլ ձմեռային հանգստավայրերում հանգստացողների թիվը մեծ է։ Թարմ լուսանկարները` Բակուրիանից.