Հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 110 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 247 915 է:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 4964 թեստավորում, այդ թվում 2930 հակամարմինների թեստով, 2034 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1643 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 234 636 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 2958:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 72
- Աջարիա — 13
- Իմերեթի — 5
- Քվեմո Քարթլի — 4
- Շիդա Քարթլի — 0
- Գուրիա — 5
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 4
- Կախեթի — 5
- Մցխեթա Մթիանեթի — 0
- Սամցխե-Ջավախեթի — 2
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0