Վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը վատ եղանակի պատճառով սահմանափակումներով է գործում։
Վարորդներն ու ուղևորները Կղազբեգիում սպասում են իրենց հերթին։
Հունվարի 11-ից երթևեկությունն արգելված է Գուդաուրի-Կոբի հատվածում` մրրիկի եւ ձնահոսքի վտանգի պատճառով։
Տեղական իշխանությունների կողմից վարորդները ջրով ու սննդով են ապահովվել, որոշ ուղևորներ տեղավորվել են հյուրանոցներում։
Տեղում պարեկային ոստիկանության ու ճանապարհային դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման շուրջօրյա հսկողություն է սահմանված, երբ կբացվի ճանապարհը, չի հաղորդվում։
Նշված ավտոմայրուղին Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի դաշնության հետ կապող միակ ցամաքային ուղին է։
Վրաստանի ցամաքային սահմանները պանդեմիայով պայմանավորված փակ են 2020-ի մարտից։ Բացառություն է արված միայն բեռնափոխադրումների ու հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար։