Վերջին մեկ տարում Վրաստանում փակվել է տարադրամի փոխանակման 150 կետ։
Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2019-ին երկրում 944 գործող կետ է եղել, ներկայումս 794 է։ Առաջին հերթին փակվել են զբոսաշրջային վայրերի տարադրամի փոխանակման կետերը, որոնք աշխատում էին հիմնականում օտարերկրացիների համար։
Փակվել են նաև գրավատներ ու միկրոֆինանսական կազմակերպություններ։ Այս դեպքում, ըստ փորձագետների, պատճառը կենտրոնական բանկի սահմանած` գրավադրման նոր կարգն է։
2020-ի ապրիլ-մայիս ամիսներին Վրաստանում տարադրամի բոլոր կետերն էին դադարեցրել գործունեությունը։