Վրաստանում հանրային տրանսպորտի աշխատանքը կվերականգնվի, եթե կորոնավիրուսի ցուցանիշը 5%-ից ցածր լինի։
Ներկայումս երկրում վարակի օրական ցուցանիշը 7%-ից ավել է։
Հիշեցնենք` Վրաստանում համաճարակային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված` նախորդ տարվա նոյեմբերից դադարեցվել է քաղաքային ու միջքաղաքային բոլոր տեսակի հանրային տրանսպորտի երթևեկությունը։
Մի շարք հասարական կազմակերպություններ կոչով դիմել են կառավարությամը` փետրվարի մեկից վերացնել տրանսպորտի շահագործման արգելքը։ Նրանք գտնում են, որ սա խտրական վերաբերմունք է խոցելի խմբերի նկատմամբ ու նպաստում է տնտեսական ճգնաժամի խորացմանը։
Արդեն տեղեկացրել ենք, որ իշխանությունը վերանայել է տնտեսական գործունեության ծրագիրն ու որոշել 2 շաբաթով էլ երկարաձգել արգելքները. դրանց վերացման աստիճանական քայլերը մեկնարկելու են փետրվարի 1-ից։