Հունվարի 14-ը Վրաստանի պետական դրոշի օրն է:
Վրաստանի խորհրդարանում առկա Հերալդիկայի պետական խորհուրդը քաղաքացիներին կոչ է անում այսօր, որպես հարգանքի նշան ծածանել պետական դրոշը:
Վրաստանի պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը Վրաստանի ազգային խորհրդանիշներն են:
«Վրաստանի պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Վարդերի հեղափոխությունից հետո՝ 2004 թվականին՝ փոխարինելով 1990-ին ընդունված եռագույնին։ Վրաստանի դրոշը պատկերված է ճերմակ կտավի վրա հինգ խաչով՝ չորսը՝ եզրերին, մեկը (առավել մեծը)՝ կենտրոնում։ Հունվարի 14-ը, որպես պետական դրոշի օր նշվում է 2012 թվականից: