Հունվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 357 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 244 612 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 748 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 228 359 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 21 մարդ, ընդհանուր՝ 2 867:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի —561
- Աջարիա —112
- Իմերեթի —196
- Քվեմո Քարթլի —69
- Շիդա Քարթլի —111
- Գուրիա —18
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի —131
- Կախեթի —84
- Մցխեթա Մթիանեթի —41
- Սամցխե-Ջավախեթի —26
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 8: