Հունվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 357 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 244 612 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 15 891 թեստավորում, այդ թվում 8 767 հակամարմինների թեստով, 7 124 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 748 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 228 359 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 21 մարդ, ընդհանուր՝ 2 867:
Կարանտինային գոտում է գտնվում 469 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3 780 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 638 պացիենտ: